@island_of_mountains

September 12 2019 - 07:59

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը կառուցված է Երևանում՝ Ծիծեռնակաբերդ բլրի վրա։ Հեղինակն է քանդակագործ Վան Խաչատրյանը, ճարտարապետ Արթուր Թարխանյանը (Սաշուր Քալաշյանի համահեղինակությամբ)։1965 թվականի ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Երևանում կազմակերպվեցին զանգվածային ցույցեր, որով սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և առաջին անգամ ՀԽՍՀ-ում նշվեց Ցեղասպանության հիշատակի օրը։Դրանց արդյունքում արդեն ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի կողմից 1965-ի մարտի 16-ին վավերացված հուշարձան կանգնեցնելու որոշումն սկսեց կենսագործվել 1966-ին։ Հուշարձանի շինարարությունն ավարտվեց 1967-ին, և հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին։Հուշահամալիրը դարձել է համայն հայության ուխտատեղի։ Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերին։ Երևանում բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան և ծաղիկներ են դնում հավերժական կրակի մոտ։Երեք կոթողից բաղկացած հուշահամալիրը զբաղեցնում է 4500 քմ տարածք: Ձախ կողմից ձգվում է 100 մետր երկարությամբ հուշապատը: Կենտրոնում գտնվում է 30 մ տրամագծով հավերժության տաճարը՝ դեպի կենտրոն խոնարհված 12 հսկա բազալտե մույթերով: 1995 թվականին հուշահամալիրի տարածքում բացվեց փոքր ստորգետնյա թանգարան, որտեղ կարելի է գտնել տեղեկություններ 1915 թվականի իրադարձությունների մասին։Ամեն տարի ապրիլի 24-ից հաջորդող օրերին հարյուր հազարավոր ծաղիկներ, որ բերվում էին Հուշահամալիր, տեղափոխվում էին աղբարկղներ և այրվում։ Սկսած 2010 այդ ծաղիկները հավաքում են և թերթիկները անջատում ցողունից։ Ցողուններից այնուհետև պատրաստում են պարարտանյութ՝ Հուշահամալիրի տարածքում հողի համար, իսկ թերթիկներից պատրաստում վերամշակված թուղթ, որը այնուհետև օգտագործվում է Ցեղասպանության թանգարանում։ #armenia #armenian #armenians #tourism #travel #traveling #travgram #traveladdict #travelholic #travelphotography #travelers #traveler #travelgram #seetheworld #hayastan #hayastanjan #hayastanashxarh #memorial #memorials #genocide #armeniangenocide #1915 #tsitsernakaberd #tsitsernakabert #cicernakaberd #cicernakabert #pray #memorialcomplex #museum

0 comments

26 likes